05/10/2019 12:56
Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմն ինքնաբացարկի միջնորդություն կներկայացնի Աննա Դանիբեկյանին
Դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ երկուշաբթի՝ հոկտեմբերի 7-ին, ժամը 13:00-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանում (Շենգավիթի նստավայր) տեղի կունենա ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով հերթական նիստը։
Նիստի ընթացքում Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը պատրաստվում է ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնել դատավոր Աննա Դանիբեկյանին։
Ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելու մտադրության մասին նախորդ դատական նիստին հայտնել էր պաշտպան Հայկ Ալումյանը՝ պատճառաբանելով Ռ․ Քոչարյանի նկատմամաբ դատավորի դրսևորած վարքագիծը։