05/10/2019 14:18
Գերմանիայում երկու մարդ է մահացել վարակված երշիկի պատճառով
Հեսսեն քաղաքում երկու տարեց մարդ է մահացել «Wilke Wurstwaren» ընկերության արտադրած երշիկն օգտագործելուց հետո, հայտնում է «Spiegel»-ը:
Նշվում է, որ մսամթերքը վարակված էր լիստերիայով: Հրապարակման համաձայն՝ արտադրանքի և այս երկու անձանց մահվան ու ևս 37 դեպքի կապն ապացուցվել է Ռոբերտ Կոխի ինստիտուտում:
Հինգշաբթի «Wilke»-ը հայց է ներկայացրել՝ սնանկության գործընթաց սկսելու համար: Ընկերությունը Գերմանիայում գործում է ավելի քան 80 տարի: