05/10/2019 15:04
Հոնկոնգում գործող մի շարք բանկեր դադարեցրել են իրենց աշխատանքներն անկարգությունների պատճառով
Հոնկոնգի որոշ բանկեր որոշել են հոկտեմբերի 5-ին փակել իրենց մի շարք մասնաճյուղերը ՝ քաղաքում վերջին անկարգությունների ֆոնին:
Այդ մասին հայտնում է Հոնկոնգյան դրամական մարմինը:
«Մի շարք բանկեր այսօր դադարեցրել են սպասարկումը որոշ մասնաճյուղերում՝ վանդալիզմի և տրանսպորտային կապի խախտման պատճառով», - ասացին գերատեսչությունից:
Հստակեցվում է, որ գույքային վնասը և հրկիզումը լրջորեն խաթարել են աշխատանքը բանկային ծառայությունների ոլորտում:
Գերատեսչությունը հասարակական կարգի շուտափույթ վերականգնման հույս ունի: