05/10/2019 14:05
Իրաքում բողոքի ցույցերի ժամանակ զոհվածների թիվը հասել է 65-ի
Երեքշաբթի օրվանից Իրաքում սկսված բողոքի ցույցերի հետևանքով զոհերի թիվն ավելացել է՝ հասնելով 65-ի, հայտնում է «Sky News Arabia»-ն՝ հղում անելով տեղական անվտանգության ուժերում և բժիշկների շրջանում աղբյուրներին:
Բողոքի ցույցերը սկսվել են երեքշաբթի օրը՝ Բաղդադում, չորեքշաբթի օրը նրանք ընդգրկում էին ոչ միայն մայրաքաղաքը, այլև մի քանի նահանգներ:
Ցուցարարները պահանջում են կառավարության հրաժարականը, ինչպես նաև բարելավել կենսապայմանները, խնդիրների լուծումը առողջապահության, կրթության և աշխատաշուկայի ոլորտներում, ինչպես նաև պայքարել կոռուպցիայի դեմ: