05/10/2019 12:16
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Տաջիկստանի նախագահին՝ ծննդյան օրվա առթիվ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնին՝ ծննդյան օրվա առթիվ:
«Հարգելի Էմոմալի Ռահմոն,
սրտանց շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա առթիվ:
Վստահ եմ, որ պետական գործունեության Ձեր նշանակալի փորձը այսուհետ ևս կծառայի բարեկամ Տաջիկստանի բարգավաճմանը:
Համոզված եմ նաև, որ փոխադարձ աջակցության և վստահության բարի ավանդույթները կշարունակեն նպաստել ներուժի բացահայտմանը և տարբեր ոլորտներում փոխշահավետ նախագծերի իրականացմանը՝ ի շահ մեր ժողովուրդների:
Հարգելի Էմոմալի Ռահմոն,
մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ, իսկ Տաջիկստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում», - ասված է ուղերձում։