07/10/2019 16:52
Աննա Դանիբեկյանը մերժեց Քոչարյանի պաշտպաններին. նա ինքնաբացարկ չհայտնեց
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը մերժեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանի՝ ինքնաբացարկի վերաբերյալ միջնորդությունը։
Նա նշեց, որ որոշումը դատավարության մասնակիցներին կտրամադրվի մեկ աշխատանքային օրվա ընթացքում։
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանն ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել դատավոր Աննա Դանիբեկյանին։
Ըստ պաշտպանի, առկա են մի շարք հանգամանքներ, որոնք բացառում են Ա․ Դանիբեկյանի՝ որպես դատավորի մասնակցությունը տվյալ դատական գործին։
Պաշտպանը նշել էր, որ ինքնաբացարկի հիմքերը երկուսն են՝ սույն գործը քննելու համար Ա․ Դանիբեկյանը չի կարող պատշաճ դատարան համարվել և նա կանխակալ բացասական վերաբերմունք ունի Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ։
Նշենք, որ Ռ․ Քոչարյանի փաստաբանների միջնորդությանը միացել էր նաև տուժողներից մեկի պաշտպանը։