07/10/2019 13:31
Լուրջ ոչինչ չկա. Լևոն Քոչարյանը՝ Ռոբերտ Քոչարյանի առողջական վիճակի մասին
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանն, այսօր լրագրողներին տեղեկացրեց, որ հայրն առողջական լուրջ խնդիր չունի, պարզապես ընթացիկ հետազոտություն է անցել։
«Լուրջ ոչինչ չկա։ Հետազոտությունների պատասխաններն ընթացքի մեջ են, դեռ չկան», - ասաց նա՝ միաժամանակ չցանկանալով մանրամասնել՝ ինչ բողոքներ ունի հայրը։
Լևոն Քոչարյանը նշեց՝ չի կարծում, որ ՔԿՀ-ում հայրը բուժօգնություն խնդրած լինի։