07/10/2019 14:54
Հայաստանի Հանրապետությունում խոսքի ազատությունը բացարձակ արժեք է. Վահե Էնֆիաջյան
Հայաստանի Հանրապետությունում խոսքի ազատությունը բացարձակ արժեք է, և յուրաքանչյուր քաղաքացի պետք է կարծիք արտահայտելու իրավունք ունենա։ Հակառակ պարագայում պետք է իրավական տիրույթում համարժեք գնահատականներ տրվեն, այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց ԱԺ պատգամավոր Վահե Էնֆիաջյանը։
«Հատկապես լրագրողների կողմից կարծիք արտահայտելը չպետք է նման կերպ ճնշվի և խոչընդոտվի։ Հայաստանը տարածաշրջանում էականորեն տարբերվել է ժողովրդավարությամբ և խոսքի ազատությամբ, այդ դրական բրենդը որևէ կերպ չպետք է ստվերել», - ասաց նա։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 5-ին մի քանի երիտասարդներ պաշարել և ձվեր էին նետել «Հայելի» մամուլի ակումբի ուղղությամբ։ Նրանք նաև պաստառներ էին փակցրել՝ պահանջելով փակել լրատվամիջոցը։