07/10/2019 19:41
Իրաքի բանակն ընդունել է ուժի գերազանցումը Բաղդադում ցուցարարներին ցրելիս
Իրաքի բանակը երկուշաբթի ընդունել Է Բաղդադի՝ առավելապես շիաներով բնակեցված Մադինաթ-Սադրի շրջանում ուժի վերազանցման փաստը, ասված է զինված ուժերի հրապարակված հայտարարության մեջ:
Գիշերը զինծառայողների ու ոստիկանների հետ բողոքողների բախումների ընթացքում Մադինաթ-Սադրի շրջանում զոհվել է առնվազն 13 մարդ: Արյունահեղ բախումներից հետո բանակային բոլոր ստորաբաժանումներին հրաման է տրվել հետ քաշվել այդ շրջանից, այսուհետև այնտեղ անվտանգությունն ապահովելու է միայն ոստիկանությունը:
Չարաշահում թույլ տված սպաների նկատմամբ հետաքննություն է սկսվել:
Ինչպես հայտնել է իրաքյան հեռուստատեսությունը, Իրաքի վարչապետ Ադել Աբդել Մահդին ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոյի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում հայտարարել է երկրում կայունության վերականգնման մասին:
Մահդիի խոսքով՝ «կառավարությունը բարեփոխումների և քաղաքացիների պահանջների բավարարմանն ուղղված միջոցառումների փաթեթ Է առաջադրել»: