07/10/2019 14:22
Մի քանի փախստական է մահացել՝ իտալական ափերի մոտ տեղի ունեցած նավաբեկության հետևանքով
Առնվազն երկու փախստական է մահացել Լամպեդուզա իտալական կղզու ափերի մոտ տեղի ունեցած նավաբեկության հետևանքով, հայտնել Է «Rai News 24» պորտալը:
Առափնյա պահպանության ծառայության աշխատակիցները ջրից դուրս են բերել երկու կնոջ դի:
Ընդ որում 22 մարդ, ներառյալ կանայք ու անչափահասներ, փրկվել են: Նրանք բոլորը տեղափոխվել են Լամպեդուզա: Հեռուստաալիքի փոխանցմամբ՝ կղզու ափերի մոտ շարունակվում է որոնողական գործողությունը: Ծովում հայտնաբերվել Է ևս երկու մարմին, բայց առայժմ չի հաջողվել նրանց դուրս բերել ջրից: Ողջ մնացածների տեղեկությունների համաձայն, խորտակված նավում գտնվում էր մոտ 50 փախստական:
Սիցիլիական նեղուցում եղանակային պայմանները շարունակում են վատթարանալ, նշում է «Rai News 24»-ը: