07/10/2019 14:14
Հայկ Հարությունյանն այն մարդկանցից էր, ում հայրս միշտ գնահատել է. Լևոն Քոչարյան
Հայրս շատ է ցավում ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի հետ տեղի ունեցածի համար, այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահի որդին՝ Լևոն Քոչարյանը։
«Հայկ Հարությունյանն այն մարդկանցից էր, ում նա միշտ գնահատել է։ Շատ պարկեշտ անձնավորություն է համարել, իր գործը ճշգրիտ կատարող։ Նա սխալ բաների մեջ ներգրավված չէր, նա իր գործը փայլուն էր կատարում», - ասաց Լևոն Քոչարյանը։
Նա վերահաստատեց, որ նախկին ոստիկանապետի ցուցմուքնները շատ պիտանի կլինեին իրենց համար։
«Հայկ Հարությունյանի ցուցմունքը մեզ համար այնքան ճիշտ էր, լավ էր, իրականությանը համապատասխանում էր, որ հենց մեզ էր պետք, որ նա գար ու իր ցուցմունքը դատարանում վերահաստատեր։ Նա նշել է, որ Ռոբերտ Քոչարյանը դեմ է եղել ճնշումներին և ուժի կիրառմանը», - ասաց Լևոն Քոչարյանը։