07/10/2019 15:44
ԱՄՆ-ում տղամարդը գնդակահարել է փեսային՝ անհաջող անակնկալից հետո
ԱՄՆ Ֆլորիդա նահանգում տեղի բնակիչը պատահաբար կրակել է իր փեսային, որը փորձել է զարմացնել նրան՝ Նորվեգիայից անսպասելի ժամանումով: Այս մասին հայտնում են People-ը:
Ինչպես նշվում է՝ հոկտեմբերի 1-ին Քրիստոֆեր Բերգանն իր աներոջ՝ Ռիչարդ Դենիսի, ծննդյան օրվա առթիվ ժամանել է Միացյալ Նահանգներ և առանց որևէ մեկին նախազգուշացնելու, նա անմիջապես գնացել է նրա տուն:
Ըստ Սանտա Ռոզա օկրուգի Շերիֆ Բոբ Ջոնսոնի՝ Դենիսը նախօրեին վիճաբանություն էր ունեցել անհայտ անձի հետ:
Ողբերգության օրն ամերիկացին սխալմամբ կարծել է, թե թփերից դուրս թռած փեսան այն անձն է, ում հետ ավելի վաղ վեճ էր ունեցել և հրացանից կրակել էր նրա ուղղությամբ:
Անմիջապես դեպքի վայր է կանչվել շտապօգնություն, սակայն Բերգանին փրկել հնարավոր չի եղել, նա մահացել է սրտի շրջանում ստացած հրազենային վնասվածքից:
Ոստիկանությունից հայտարարել են, որ մեղադրյալին մեղադրանք չի առաջադրվի, քանի որ դեպքը գնահատվել է որպես դժբախտ պատահար: