07/10/2019 18:59
ԱՄՆ-ն սիրիական քրդերին մենակ է թողնում թուրքական բանակի և նրա գրոհայինների հետ
Համացանցում հայտնվել է տեսանյութ, թե ինչպես են ԱՄՆ-ի զինված ուժերը լքում Սիրիայում թուրքական զինված ուժերի ենթադրյալ գործողության տարածքները:
Դրանից քիչ առաջ հեռախոսազրույց է տեղի ունեցել Միացյալ Նահանգների և Թուրքիայի նախագահների միջև: Համաձայն դրա արդյունքների, Սպիտակ տունը հոկտեմբերի 6-ին պաշտոնական մամուլի հաղորդագրության մեջ հայտարարվել է, որ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը չի մասնակցելու Թուրքիայի ռազմական գործողությանը, որն այդ երկիրը մտադիր է անցկացնել Սիրիայի հյուսիսում: ԱՄՆ վարչակազմը նաև հաստատել է, որ այդ գործողությունը կսկսվի մոտ ապագայում:
Ավելի ուշ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի զինված ուժերը լքում են Սիրիայի հյուսիսում գտնվող տարածքը, որտեղ Թուրքիան նախատեսում է ռազմական գործողություն իրականացնել: