07/10/2019 14:16
Ատելության մթնոլորտն արդեն հասել է վտանգավորության աստիճանի. Սաթիկ Սեյրանյան (Տեսանյութ)
Այս անհանդուրժողականության, ատելության մթնոլորտն արդեն հասել է վտանգավորության աստիճանի, այսօր հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարեց Ժուռնալիսների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանն՝ անդրադառնալով «Հայելի» ակումբի դեմ իրականացված ակցիային։
«Որքան էլ լրատվամիջոցները փորձում են սոցիալական ցանցերում հրապարակումների տակ մաքրել հայհոյանքներն ու սպառնալիքների տեքստերն, այնուամենայնիվ, պահանջվում է, որպեսզի քաղաքական ուժերն ու իշխանությունները կոչով հանդես գան։ Պետք է ոչ միայն դատապարտել, այլև իրավապահ մարմինները պետք է կոնկրետ գործողություններ իրականացնեն», - ասաց Սաթիկ Սեյրանյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։