07/10/2019 12:08
Կարևորագույնը, ինչ հնարավոր է քաղել այս միջոցառումից, կապերն են. Ավինյանը՝ WCIT 2019 համաժողովի մասին
Այս միջոցառումը կարելի է համարել կարևոր հանգրվան, այն բավականին հեղինակավոր է և առաջին անգամ է ՀՀ-ում անցկացվում, բայց նման միջոցառումները պետք է լինեն շարունակական, WCIT 2019 համաժողովի ժամանակ հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։
«Այսօր Հայաստանի համար շատ կարևոր օր է: Բարձր տեխնոլոգիաները պետք է ներմուծվեն տարբեր ոլորտներ, և մենք մեր ջանքերով նպաստելու ենք, որպեսզի այդ տրանսֆորմացիան ՀՀ տնտեսությունում տեղի ունենա»,- ասաց Ավինյանը:
Նա հայտարարեց, որ ՏՏ ոլորտում հնարավորությունները գրեթե անսահմանափակ են, իսկ նման միջոցառումները նորանոր կապեր ստեղծելու հրաշալի հնարավորություն են ընձեռում։
Խոսելով այն մասին, թե ինչ կտա WCIT-ը Հայաստանին և արդյոք նոր ներդրումների համար ճանապարհ կբացի՝ Ավինյանն ասաց. «Կարծում եմ՝ կարևորագույնը, ինչ հնարավոր է քաղել այս միջոցառումից, կապերն են, ինչը ՏՏ և ոչ միայն այդ ոլորտի ներկայացուցիչները կարող են ձեռք բերել: Կարծում եմ օտարերկրյա շատ ընկերությունների ներկայացուցիչներ կարող են ՀՀ ում ներդրումներով հետաքրքիրված լինել», - ասաց Տ. Ավինյանը։