07/10/2019 19:35
Շտայնմայերը հայտնել է Վրաստան այցի նպատակը
Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը երկուշաբթի հերքել է այն լուրերը, թե ինքը Վրաստան է ժամանել Աբխազիայի և Հարավային Օսիայի հետ հակամարտության լուծման նախաձեռնությամբ:
Շտայնմայերը և նրա տիկինը՝ Էլկե Բյուդենբենդերը պաշտոնական այցով Վրաստան են ժամանել կիրակի այցի պաշտոնական մասն սկսվել է երկուշաբթի:
Գերմանիայի նախագահի առաջիկա այցի վերաբերյալ տեղեկատվության տարածումից շատ չանցած լուրեր հայտնվեցին այն մասին, որ նա պետք է Վրաստանին հանձնի մի պլան, որը նման կլինի Ուկրաինայի համար «Շտայնմայերի բանաձևին»:
«Իմ այցի ընթացքում հանդիպումներ կկայանան քաղաքական շրջանակների, նախագահի, վարչապետի և խորհրդարանի անդամների հետ: Մենք հնարավորություն կունենանք այցելելու Հարավային Օսիայի հետ սահման: Ես իրոք չեմ եկել որևէ կոնկրետ նախաձեռնությամբ կամ առաջարկությամբ, այս անգամ ես բացարձակապես այլ դերակատարություն ունեմ», - հայտարարել է Շտայնմայերը Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ անցկացված համատեղ բրիֆինգում:
Նա նաև ողջունել է ավելի վաղ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում Ռուսաստանի և Վրաստանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովի և Դավիթ Զալկալիայի միջև կայացած հանդիպումը: