07/10/2019 19:52
Իտալական մաֆիայի ղեկավարին կասկածում են 10 հազար եվրոյով երեխա գնելու փորձի համար
Իտալիայի դատախազությունը ստուգումներ է սկսել այն տեղեկություններից հետո, որ Նեապոլում մաֆիայի պարագլուխն իր մարդկանցից մեկին 10 հազար եվրո է վճարել նորածին երեխա գնելու համար, հայտնում է The Local-ը:
Քննիչների նախնական տեղեկություններով՝ նեապոլիտանական կամորայի ղեկավարը դրամական միջոցներ է առաջարկել Արևելյան Եվրոպայից կանանց՝ իր կողմնակիցներից մեկին որդիով ապահովելու համար:
Հաղորդվում է, որ հանցագործը դա արել է իր կազմակերպության հեղինակությունը ցույց տալու նպատակով:
Դատախազությունը քննություն է սկսել քրեական նպատակներով քաղաքացիական փաստաթղթերի կեղծման փաստով: Քննությունը ցանկանում է պարզել՝ արդյո՞ք սա շատ դեպքերից մեկն է: