07/10/2019 16:00
Գերմանական Կուս քառյակն՝ առաջին անգամ Հայաստանում
Հոկտեմբերի 9-ին Արամ Խաչատրյան համերգասրահում «Երևանյան հեռանկարներ» 20-րդ միջազգային երաժշտական փառատոնի հոբելյանական համերգաշարը կներկայացնի գերմանական «Կուս» լարային քառյակին: Քառորդ դար առաջ հիմնադրված այս քառյակը եզակի է աշխարհում. «Կուս»-ը մատուցում է բոլորի համար հանրաճանաչ թեմաները՝ բացառիկ փորձառությամբ և մոտեցմամբ:
Քառյակի անդամներն են Յանա Կուսը (ջութակ), Օլիվեր Ուայլը (ջութակ), Ուիլիամ Քոլմանը (ալտ), Միքայել Հախնազարյանը՝ (թավջութակ):
Կուս քառյակի յուրօրինակությունը բոլորից տարբերվող ծրագրերի ընտրության մեջ է: Հանրաճանաչ թեմաները, որոնք առկա են նրանց երգացանկում, մատուցվում են փորձառու և նոր ունկնդիրներին կատարելապես բացառիկ փորձառությամբ և մոտեցմամբ:
Ղեկավար Յանա Կուսը և Օլիվեր Ուայլը միասին հանդես են գալիս ավելի քան 25 տարի: Իրենց վաղեմի գործընկերներ Ուիլիամ Քոլմանի և Միքայել Հախնազարյանի հետ միասին վերջիններս ձգտում են հաստատել լարային քառյակի կատարողական արվեստի հավերժական «Պե՞տք է լինի»-ն` սեփական ուսումնասիրությունների և բրենդի լույսի ներքո:
Բեթհովենի «Ուժ և ազատություն» բազմաժանրային ծրագիրը մշակվել է ռեժիսոր Նիկոլա Համբպելի և իր «Նիկոն և ծովագնացները» երաժշտության ու պարի թատրոնի հետ միասին: Պրեմիերան տեղի կունենա 2020թ-ի մայիսին՝ Շվետցինգենյան փառատոնի ժամանակ, ինչպես նաև Բրյուսելի Գեղարվեստի պալատում, Դորտմունդի համերգասրահում, Կիսինգենի երաժշտական ամենամյա փառատոնում, Բեռլինի Ռադիալսիսթեմում:
2019թ-ի սկզբին Կուս քառյակը դարձավ պատմության մեջ գերմանական առաջին լարային քառյակը, որին Նիպոն երաժշտական հիմնադրամը օգտագործման փոխանցեց լեգենդար «Պագանինիի քառյակ» գործիքները:
2019թ-ին Տոկիոյի Սունտորի համերգասրահի հրավերով Կուս քառյակը այս գործիքներով նվագել է Բեթհովենի լարային քառյակների ամբողջական շարքը:
Կենդանի կատարմամբ ձայնագրված հատվածը կթողարկվի 2020թ-ին՝ բրիտանական Ռուբիկոն Քլեսիքսի հովանավորությամբ և Գ. Հենլ Վերլագի աջակցությամբ:
2019թ-ի տարեվերջին՝ կոմպոզիտոր Մեչիլ Վայնբերգի ծննդյան 100-ամյակը նշելու նպատակով, Sony Classical-ը կթողարկի դաշնամուրային կվինտետը` Օլգա Շեպսի հետ:
2018թ-ին մեկ այլ ձայնագրություն` դարձյալ արված Sony ընկերության կողմից` Ռուդի Ստեֆանսի ստեղծագործությունները, ստացավ Opus Klassik Prize մրցանակը:
Վերջին 5 տարիների ընթացքում քառյակը պատվիրել է հինգ նոր ստեղծագործություն` Էննո Պոպպեին, Արիբերտ Ռեյմանին, Մանֆրեդ Տրոհանիին և Բրունո Մանտովանիին` Ստորին Սաքսոնիա նահանգի Music 21-ի աջակցությամբ:
Առաջիկայում Իրիս տեր Շիֆորստը, Մարկ Անդրեսը և Ֆրանցիսկո Կոլը կգրեն նոր ստեղծագործություններ Կուս քառյակի համար:
Աշնանային համերգաշարին փառատոնի ներկայացրած ցնցող համերգների շարքում էին դաշնակահարներ Նոբույուկի Ցուջիի ու Սըր Անդրաշ Շիֆի մենահամերգները, թավջութակահար Գոտիե Կապյուսոնի ելույթը Հայաստանի ազգային ֆիլհարոմոնիկ նվագախմբի հետ և բացառիկ համերգ՝ երեք մեծություն մեկ բեմում. Գրեմմի մրցանակի արժանացած աշխարհահռչակ ալտահար Քիմ Քաշքաշյանը, հարվածային գործիքների հռչակավոր կատարող Ռոբին Շուլկովսկին և սիրված կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանն` իբրև դաշնակահար, ինչպես նաև լեգենդար ջութակահար, կրկնակի գրեմմիի մրցանակակիր Պինխաս Ցուկերմանի և Հայաստանի ազգային ֆիլհարոմոնիկ նվագախմբի համերգը: