07/10/2019 19:14
Դերասաններ Աշոտ Տեր-Մաթևոսյանն ու Սոֆյա Պողոսյանը օրինականացրել են հարաբերությունները
Շուրջ 4 տարվա համատեղ կյանքից հետո դերասաններ Աշոտ Տեր-Մաթևոսյանն ու Սոֆյա Պողոսյանը օրինականացրել են իրենց հարաբերությունները, այս մասին Aysor.am-ի հետ զրույցում հաստատեց դերասանուհին:
Դերասանների պսակադրությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 18-ին՝ Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցում, հենց նույն գիշեր էլ ամուսինները մեկնել են Բալի՝ հանգստանալու:
Մեզ հետ զրույցում Սոֆյա Պողոսյանը վստահեցրեց՝ էկրանային գործունեությունը, բնականաբար կշարունակի: Այդ առումով ամուսնու կողմից երբևէ ոչ արգելք է եղել, ոչ էլ խոսակցություն: