07/10/2019 17:05
Խնդրում եմ ինձ ազատել աշխատանքից վիրավորական ցածր աշխատավարձի պատճառով. Հրանտ Մովսիսյանը՝ բուհի ռեկտորին
Արվեստի գործիչ, ռեժիսոր Հրանտ Մովսիսյանը ֆեյսբուքյան էջում հրապարակել է ԵԹԿՊԻ-ի ռեկտորին ուղղված աշխատանքից ազատման իր դիմումը, որում, մասնավորապես, նշված է.
«Խնդրում եմ ինձ ազատել աշխատանքից վիրավորական ցածր աշխատավարձի պատճառով։
Կարծում եմ, որ ԵԹԿՊԻ-ը պետք է գիտակցի, որ ՀՀ վաստակավոր արվեստի գործիչ և, ամենակարևորը, մինչ օրս գործող ռեժիսորի կողմից մատաղ սերնդին տրված գիտելիքը չպետք է գնահատվի ամսական (մաքուր) 28.300 դրամ»։