07/10/2019 16:20
Հայաստանի ազգային հավաքականը սկսել է նախապատրաստությունը (Լուսանկարներ, տեսանյութ)
Հրավիրված 25 ֆուտբոլիստից 20-ը արդեն հավաքականի ճամբարում են: Մեր ազգային թիմը սկսում է նախապատրաստությունը Լիխտենշտեյնի և Ֆինլանդիայի հետ խաղերին:
Հայաստանի ազգային հավաքականն այսօր սկսել է մարզական հավաքը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում: Առայժմ բացակայում են Սարգիս Ադամյանը, Վարազդատ Հարոյանը, Ռումյան Հովսեփյանը, Տիգրան Բարսեղյանը և Արարատ Մոնրոն, ովքեր հավաքականին կմիանան այսօր երեկոյան և վաղը առավոտյան:
Մնացած 20 ֆուտբոլիստներն այսօր՝ ժամը 18:00-ին, կանցկացնեն առաջին մարզումը:
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 12-ին և 15-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի Եվրո-2020-ի ընտրական փուլի 7-րդ և 8-րդ տուրերի հանդիպումները՝ հյուրընկալվելով համապատասխանաբար Լիխտենշտեյնի և Ֆինլանդիայի հավաքականներին:
Ազդրի վնասվածքի պատճառով հավաքականին չի միանա Հենրիխ Մխիթարյանը: Կառլեն Մկրտչյանը բացակայում է հիվանդության պատճառով: