07/10/2019 16:40
WCIT համերգին հնչել է Մաշտոցյան շարականի իմ մշակումը, ինչից ես անտեղյակ եմ. հետամուտ եմ լինելու այս հարցին. Վահան Արծրունի (Տեսանյութ)
Կոմպոզիտոր, երգիչ Վահան Արծրունին անդրադարձել է երեկ Հանրապետության հրապարակում արհեստական բանականության կողմից ստեղծված շարականին։
«Այս արհեստական ինտելեկտի «ստեղծագործության» գեղագիտական և այլ մշակութաբանական ասպեկտների մասին չեմ խոսի:
ԲԱՅՑ!!! Ուշադիր լսեք նախաբանող տեքստի տակ հնչող երաժշտությունը, որից «ներշնչվել է» այս արհեստական ինտելեկտը, ասել է թե` ալգորիթմեր մշակող ծրագրավորող տղան:
Հարգելիներս, հնչում է Մաշտոցյան շարականի իմ մշակումը, ինչից ես անտեղյակ եմ, հետևաբար ՈՉ ՄԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ՉԵՄ ՏՎԵԼ, որևէ կերպ օգտագերծելու, որևէ ձևաչափով և համարում եմ սա հեղինակային իրավունքի և մտքի ազատության օրենքի ԿՈՊՏԱԳՈՒՅՆ ԽԱԽՏՈՒՄ:
Լսե՛լ 1:00 րոպեից։
Հետամուտ եմ լինելու այս հարցին», - ֆեյսբուքյան իր էջում գրել է Արծրունին՝ հրապարակելով տեսանյութը։