08/10/2019 14:46
Զինված ուժերի կողմից հակառակորդին տրված է համարժեք պատասխան. Արտակ Դավթյան
Սահմանին իրավիճակն, ընդհանուր առմամբ, կայուն է, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը։
«Իրավիճակը վերահսկեեի է, լարվածությունը կամ միջադեպերը սահմանում միշտ եղել են, ցավոք սրտի, կան ու, ինձ թվում է, մոտ ժամանակներս դրանք կշարունակվեն», - ասաց նա։
Արտակ Դավթյանի խոսքով՝ որոշակի չափով նվազել է կրակոցների, միջադեպերի թիվը։
Ինչ վերաբերում է Տավուշի մարզում արձանագրված լարվածությանը, ԳՇ պետը նշեց, որ այս պահի դրությամբ այնտեղ իրավիճակն էական փոփոխություններ չի կրել։
«Լարվածության որոշակի էլեմենտներ կան, բայց դա համարենք, որ սահմանային ռեժիմի լարվածություն է, որը միշտ եղել է», - ասաց նա։
Արտակ Դավթյանի խոսքով՝ այսօր էլ են եղել կրակոցներ, սակայն դրանք կրել են ոչ նպատակային բնույթ։
«Մեր պատասխանից հետո դադարեցվել է, այս պահի դրությամբ հանգիստ է», - ասաց նա։
Արտակ Դավթյանն ընդգծեց՝ ՀՀ զինված ուժերի կողմից հակառակորդին համարժեք պատասխան տրված է։