08/10/2019 10:01
Վալերիյ Օսիպյանն ազատվել է վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Վալերիյ Օսիպյանին վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից ազատելու մասին:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝
Վալերիյ Օսիպյանին ազատել վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից»,– ասված է որոշման մեջ:
Հիշեցնենք՝ ավելի վաղ Aysor.am-ը գրել էր, որ ՀՀ նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն ազատման դիմում է գրել ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից:
2019թ.-ի սեպտեմբերի 18-ին, ոստիկանապետի պաշտոնից ազատելուց հետո, Նիկոլ Փաշինյանը հրամանագիր ստորագրեց Օսիպյանին ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնում նշանակելու մասին: Նույն օրը տեղեկություններ տարածվեցին, որ Վալերիյ Օսիպյանը մամուլից է տեղեկացել, որ Նիկոլ Փաշինյանն իրեն վարչապետի խորհրդական է նշանակել: