08/10/2019 16:20
Հոնկոնգի տնտեսությունը 6 օրում 357 մլն դոլարի վնաս է կրել
Հոնգկոնգի տնտեսությունը վերջին վեց օրվա զանգվածային անկարգությունների պատճառով առնվազն 2,8 մլրդ հոնկոնգյան դոլար (357 մլն դոլար) է կոցրել, հայտնել է «South China Morning Post» թերթը հղում անելով տեղի փորձագետներին:
Ըստ նրանց գնահատականների՝ մանրածախ առևտրի հատվածին, տրանսպորտային ճյուղին, ռեստորանային ու հյուրանոցային բիզնեսին անցած հանգստյան օրերի և երկուշաբթի օրվա ընթացքում պատճառված վնասը կազմել է 1,9 մլրդ հոնկոնգյան դոլար (242 մլն դոլար):
Geo Securities ֆինանսական ընկերության գործադիր տնօրեն Ֆրենսիս Լունը նշել է, որ անցած հանգստյան օրերին Հոնկոնգի մետրոյի օպերատորի՝ MTR կորպորացիայի կորուստները կարող են կազմել 500 մլն հոնկոնգյան դոլար (63,7 մլն դոլար): Շաբաթ օրը տեղի մետրոյի պատմության մեջ առաջին անգամ այն ամբողջովին դադարեցրել է իր աշխատանքը՝ ցուցարարների կողմից ձեռնարկված բարբարոսական գործողություններից հետո, իսկ կիրակի օրը գործել է սահմանափակ ռեժիմով՝ բացվել էր կայարանների միայն կեսը:
Ուրբաթ օրը հոնգկոնգյան վարչակազմի ղեկավար Քերի Լամն արգելք է սահմանել ցույցերի և հանրային միջոցառումների ժամանակ դիմակներ կրելու վրա: