08/10/2019 18:45
Հնդկաստանում չորս մարդ է մահացել՝ սելֆի անելու փորձի ժամանակ
Նորապսակներ Պրաբխուն և Նիվեդիտան իրենց հարազատների հետ փորձել են սելֆի անել հնդկական Թամիլ Նադու նահանգում գտնվող ամբարտակի մոտ, ինչի հետևանքով չորս մարդ մահացել է, հայտնում է «Times of India թերթը»՝ հղում անելով ոստիկանությանը:
Պրաբխուն և Նիվեդիտան, նաև նրանց հարազատները ամբարտակի մոտ փորձելն են սելֆի անել, հինգ մարդ հայտնվել է ջրում, բացառությամբ՝ Պրաբխուի: Նա ցատկել է ջուրը և փրկել ջուրն ընկածներից մեկին՝ մնացածը մահացել են:
Ավելի ուշ նրանց մարմինները հայտնաբերվել և ուղարկվել են դիահերձման: Դեպքի հետաքննությունը շարունակվում է: