08/10/2019 18:24
«Ռեալը» Կանտեի համար «Չելսիին» պատրաստ է վճարել 70 միլիոն
«Չելսիի» կիսապաշտպան Ն'Գոլո Կանտեն կարող է տեղափոխվել «Ռեալ», պնդում է Sport- ը: Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը պատրաստ է համոզել «Արքայական ակումբի» ղեկավարներին 70 միլիոն եվրո վճարել ֆրանսիացի 28-ամյա ֆուտբոլիստի համար:
Նշենք, որ «Չելսիի» նախկին երկու ֆուտբոլիստներն արդեն խաղում են «Ռեալի» կազմում՝ դարպասապահ Տիբո Կուրտուան (նախորդ մրցաշրջանից) և հարձակվող Էդեն Ազարը (այս մրցաշրջանից):
Ընթացիկ մրցաշրջանում Կանտեն անցկացրել է 6 հանդիպում, որոնցում դարձել է 2 գոլի հեղինակ: