08/10/2019 18:11
Թեհրանը դեմ է Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողություններին
Իրանը դեմ է Սիրիայի տարածքում Թուրքիայի կողմից ռազմական գործողությունների անցկացմանն, ասվում է Իրանի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:
«Համոզված ենք, որ նման գործողությունները ոչ միայն չեն նպաստի Թուրքիայի անվտանգությանը, այլ նաև նյութական վնասի և մարդկային զոհերի կհանգեցնեն: Այդ կապակցությամբ Իրանը դեմ է հանդես գալիս ռազմական որեւէ գործողության անցկացմանը», - ասվում է հաղորդագրության մեջ: