08/10/2019 10:14
Թրամփը սպառնացել է ոչնչացնել Թուրքիայի տնտեսությունը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է «ոչնչացնել Թուրքիայի տնտեսությունը», եթե Անկարան, նրա կարծիքով, դուրս գա թույլատրրելի սահմաններից:
«Ինչպես ես հաստատապես ասել էի նախկինում, հիմա ևս կկրկնեմ, եթե Թուրքիան ինչ-որ բան անի, որ, իմ մեծ անսպառ իմաստության համաձայն, կանցնի սահմաններ, ես ամբողջովին կկործանեմ Թուրքիայի տնտեսությունը, ինչպես դա արդեն արել եմ նախկինում», - գրել է Թրամփը Twitter- ի իր էջում:
Թրամփի սպառնալիքը Թուրքիայի տնտեսությանը հնչել է այն բանից հետո, երբ Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան պատրաստ է ինքնուրույն ռազմական գործողություն անցկացնել Սիրիայի հյուսիսարևելյան սահմանի մոտ, որտեղ Թուրքիան և ԱՄՆ-ը ի սկզբանե պայմանավորվել են ստեղծել անվտանգության գոտի:
Էրդողանը կարծում է, որ ամերիկյան իշխանությունները չեն կատարել իրենց խոստումը: