08/10/2019 19:00
Էլեկտրոնային ծխախոտը թոքի քաղցկեղ է առաջացրել մկների մոտ
Ամերիկացի գիտնականները փորձ են իրականացրել, որը պարզել է էլեկտրոնային ծխախոտի ծխի վնասակար ազդեցությունը լաբորատոր մկների վրա: Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով «Proceedings of the National Academy of Sciences» ամսագրում հրապարակված աշխատանքի արդյունքներին:
Այսպիսով, մեկ տարվա հետազոտության ժամանակ մկների 23%-ի մոտ զարգացրել է թոքերի քաղցկեղ: Մկների 58%-ի հյուսվածքների բաժանման գործընթացը խաթարվել է՝ դառնալով ուռուցքաբանական հիվանդություններին բնորոշ:
Նշվում է, որ քաղցկեղի ձևավորման համար մարդիկ պետք է ծխեն ավելի քան 20 տարի: Գիտնականներն իրենց փորձի համար ընտրել են միջանկյալ ժամանակահատված՝ հաշվարկելով այն մկնիկի կյանքի տևողության հետ:
Կենդանիները բաժանել են 3 խմբի. առաջինը՝ նիկոտինային գոլորշիների մթնոլորտում, երկրորդը՝ առանց նիկոտինային վեյփեր միջավայրում, երրորդ խումբը՝ սովորական օդ էր շնչում: Արդյունքները ցույց են տվել, որ նյութերը բացասաբար են անդրադարձել մկների մարմնի վրա:
Փորձը կատարել են Նյու Յորքի համալսարանի (ԱՄՆ) Բժշկության դպրոցի մասնագետները: