08/10/2019 10:47
ՀԿԵ-ում շարունակվում է ենթակառուցվածքի արդիականացումը
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունում շարունակվում է ենթակառուցվածքի արդիականացումը՝ Ղալթախչի երկաթուղային կայարանում ընթանում են էլեկտրակենտրոնացման համակարգի արդիականացման և վերականգնման աշխատանքները:
Կայարանն ավերվել էր 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի ժամանակ, իսկ սարքավորումներն ու աշխատողները հաստատվեցին ժամանակավոր շինություններում:
Ընկերության Տնօրենների խորհդրի որոշման համաձայն, հիմնական աշխատանքները նախատեսված է կատարել 2019 թվականին: Կայարանի ենթակառուցվածքի վերականգնման շրջանակներում կառուցվում է նոր շենք, վերականգնվում է էլեկտրակենտրանացման համակարգը, տեղադրվում են անհրաժեշտ սարքավորումներ:
Իսկ կառույցների գազիֆիկացումը և ենթակառուցվածքի կառուցումը միտված է Ընկերության աշխատակիցների աշխատանքի պայմանների կատարելագործմանը:
Ղալթախչի կայարանի ենթակառուցվածքի վերակառուցմանն ուղղվել է 44 մլն դրամ: Աշխատանքներն ընթանում են ըստ ծրագրի և կավարտվեն մինչև տարեվերջ:
Ղալթախչի երկաթուղային կայարանն արդեն 120 տարեկան է՝ այն շահագործվում է 1899 թվականից և ժամանակին Թիֆլիս (Թբիլիսի) – Ալեքսանդրապոլ (Գյումրի) – Կարս երկաթուղու բաժանիչ կայարանն էր:
Հարավկովկասյան երկաթուղու ներդրումները 2008 - 2018 թթ. կազմել են 117 մլրդ դրամ: Ներդրումային ծրագրի շրջանակներում վերանորոգվել և վերակառուցվել է 55 խոշոր ենթակառուցվածքային շինություն: