08/10/2019 11:03
Ճապոնիայում ամռան ընթացքում շոգերից տուժել է ավելի քան 70 հազար մարդ
Ճապոնիայում ավելի քան 70 հազար մարդ է հոսպիտալացվել ջերմային հարվածի ախտանիշներով, նրանցից 126-ը մահացել է, հայտնում է Kyodo գործակալությունը հղում անելով երկրի գլխավոր հրդեհային վարչությանը, որը պատասխանատու է Ճապոնիայում փրկարարական և շտապօգնության ծառայության համար:
Ընդհանուր առմամբ, մայիսի առաջին շաբաթից մինչև հոկտեմբերի առաջին շաբաթ ընկած ժամանակահատվածում 71452 մարդ տուժել և հոսպիտալացվել է:
Սա երկրորդ ամենամեծ ցուցանիշն է անցած տարվա պատմական ռեկորդից հետո, երբ 95 հազար մարդ էր հոսպիտալացվել:
Դրա պատճառը ոչ միայն ավանդաբար շոգ ամառն էր, հատկապես օգոստոսը, այլև այն փաստը, որ այս տարի շոգ եղանակը գրեթե ամբողջ երկրում մնաց ել էր մինչև սեպտեմբերի վերջ: