08/10/2019 09:30
«Իրատես». ԱԱԾ-ում լուրջ անհանգստություն կա
«Իրատես» թերթը գրում է.
«Ուժային կառույցներում, մասնավորապես ԱԱԾ-ում, լուրջ անհանգստություն կա` ով է դառնալու կառույցի ղեկավարը: Չնայած արդարադատության երիտնախարար Ռուստամ Բադասյանը բացառել է նման հեռանկարը, այնուհանդերձ, այս պահին քննարկվող միակ թեկնածուն նա է:
Իշխանությունները զգուշավորություն են հանդես բերում այս հարցում, չեն շտապում, որովհետև, բացի օրենքի նախագծի չընդունված լինելուց, համակարգում ոչ «հարմար» մարդու նշանակման դեպքում կարող է խուլ, աննկատ սաբոտաժ ընթանալ. համակարգը խիստ կառուցիկ, պահպանողական, զգայուն օրգանիզմ է, ունի ներքին «ճշմարտություններ», և չի հանդուրժի համակարգից հեռու, մանավանդ սորոսական համարում ունեցող որևէ մեկին. «պրոֆեսիոնալներն» այնտեղ սեպեր խրելու նուրբ արվեստի 400 «արդար» ձև գիտեն:
Ի դեպ. Մանվել Գրիգորյանի «տուշոնկայի» պատմությունը «արձանագրող-կերտող-նկարահանողներն» այլևս համակարգում չեն. պատճառներն անհայտ են»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում։