08/10/2019 16:35
Կաթվածահար եղած ֆրանսիացին խելացի էկզոկմախքով անցել է ավելի քան 100 մետր (Տեսանյութ)
Էդմոն Սաֆրայի հետազոտական կենտրոնի և Գրենբոլի անվան համալսարանի գիտնականներն ամբողջությամբ կաթվածահար եղած տղամարդու վրա փորձարկել են խելացի էկզոկմախք: Սարքը միացվել է Լիոնի 28-ամյա բնակչի ուղեղին:
2017 թվականին նրան հատուկ իմպլանտ են կցել, որը հաշվում է ուղեղի ակտիվությունը և դա վերափոխում շարժի ազդանշանի:
Երկու տարվա ընթացքում նա փորձում էր մտովի կառավարել էկզոկմախքը վիրտտուալ իրականության միջոցով: 2019 թվականի հուլիսին ծրագիրը սկսել է կատարել տղամարդու հրահանգները, և նա կարողացել է ինքնուրույն կառավարել սարքը: