08/10/2019 18:22
Երկու տուն ունիմ. «The Beautified Project» խմբի նոր աշխատանքը նվիրված է Արթուր Մեսչյանին (Տեսանյութ)
Սայաթ Նովայի՝ 300 տարի առաջ հեղինակած «Երկու տուն ունիմ» վրացերեն երգը «The Beautified Project» խումբն օրերս ներկայացրել է հայերեն տարբերակով: Երգի բառերի հեղինակներն են Սայաթ Նովան և Արթուր Մեսչյանը:
«Այս երգը վրացերենով շատ քիչ է կատարվել: 2000-ականների սկզբում երգիչ, երգահան Արթուր Մեսչյանն այն յուրովի մեկնաբանեց, առաջին անգամ էլ ինքն է կենդանի հնչողությամբ երգել համերգների ժամանակ: Սակայն վերջերս մենք հայերեն մեկնաբանմամբ երգն առաջին անգամ ստուդիայում ձայնագրեցինք: Այսկերպ, այն կկարողանանք փոխանցել հաջորդ սերունդներին», - Aysor.am-ի հետ զրույցում մանրամասնեց երգիչ, «The Beautified Project» խմբի հիմնադիր Անդրե Սիմոնյանը:
Խումբը երգը նվիրել է Արթուր Մեսչյանի 70-ամյակին: