09/10/2019 14:54
Աֆղանստանի հյուսիսում հայտնաբերել են մեկ տոննա պայթուցիկով ականապատված ավտոմեքենա
Աֆղանստանի հյուսիսային Սարիպուլ քաղաքում խոշոր ահաբեկչություն է կանխվել. իրավապահները հայտնաբերել են ականապատ ավտոմեքենա, որում մոտ մեկ տոննա պայթուցիկ նյութ է եղել, հայտարարել է Աֆղանստանի ՆԳՆ մամուլի կենտրոնի ղեկավար Նուսրաթ Ռահիմին:
Ինչպես գրել է Ռահիմին՝ պայթուցիկը «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենայում տեղադրել են Ռուսաստանում արգելված «Թալիբան» ծայրահեղական կազմակերպության ահաբեկիչները:
Մամուլի կենտրոնի ղեկավարը դեպքի այլ մանրամասներ չի հաղորդել: