09/10/2019 13:17
Ռուսական երկաթուղիների ղեկավարը Փաշինյանին ներկայացրել է հայկական երկաթուղու արդիականացման շարունակման հիմնական պայմանը
Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքների արդիականացման ծրագրի շարունակման հիմնական պայմանը կառուցողական փոխգործակցության ոգով բոլոր վիճելի հարցերի լուծումն է՝ ՀՀ կառավարության մասնակցությամբ: Այդ մասին հոկտեմբերի 8-ին Երևանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ ասել է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ գլխավոր տնօրեն, կառավարման խորհրդի նախագահ Օլեգ Բելոզյորովը:
«Ռուսական երկաթուղիներ»-ի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ հանդիպմանը մասնակցել է նաև Ռուսաստանի տրանսպորտի փոխնախարար Վլադիմիր Տոկարևը:
Օլեգ Բելոզյորովն ընդգծել է, որ «Ռուսական երկաթուղիները» կատարում է կոնցեսիոն պայմանագրով նախատեսված բոլոր պարտավորությունները՝ իր սեփական միջոցներից գրեթե 250 միլիոն դոլար ներդրում է կատարել:
Հաղորդագրության համաձայն, կողմերը քննարկել են Հայաստանի երկաթուղային ցանցի հետագա զարգացումը և, մասնավորապես, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի աշխատանքի նորմալացումը: