09/10/2019 13:48
Պորոշենկոյի դեմ նոր գործ է հարուցվել
Ուկրաինայի Հետաքննությունների պետական բյուրոն քրեական գործ է հարուցել Ուկրաինայի նախկին նախագահ Պետրո Պորոշենկոյի կողմից կեղծ տեղեկությունների հնարավոր հայտարարագրման վերաբերյալ, հայտնում է «Украинские новости»-ն:
Գործը հարուցվել է Ուկրաինայի Քրեական օրենսգրքի 366-1 հոդվածի հատկանիշներով:
Նշվում է, որ գործը գրանցվել է Գերագույն ռադայի պատգամավորներից մեկի հաղորդման հիման վրա: