09/10/2019 18:45
ԱՄՆ-ում իննամյա տղային մեղադրել են հինգ մարդու սպանության համար
ԱՄՆ Իլինոյսի իննամյա բնակիչը մեղադրվել է հինգ սպանությունների, երկու հրդեհումների և մեղմացուցիչ հանգամանքներով մեկ հրդեհման համար, «Peoria Journal Star» ամսագրի հարցազրույցում ասել է նահանգի դատախազ Գրեգ Մինգերը։
Ինչպես տեղեկացնում է պարբերականը, տղան հրդեհումներն արել է ապրիլի 6-ին՝ շարժական տանը։ Զոհվել է հինգ մարդ, այդ թվում՝ երեք երեխա։ Երկուսին հաջողվել է փրկվել:
Հրդեհն սկսվել է երեկոյան ժամը 11-ին։ Երբ հրշեջները եկել են դեպքի վայր, տունը լրիվ կրակի մեջ էր։
Մինգերն ասել է, որ երեխային մեղադրանք ներկայացնելու որոշումը դժվար է կայացրել։
«Դա ողբերգություն է, բայց, ի վերջո, շատ երիտասարդ մարդը մեղադրվում է ամենալուրջ հանցագործություններից մեկի մեջ», - նշել է նա։
Եթե երեխային դատեն, նրան կսպառնա հինգ տարվա պայմանական ազատազրկում։
«Պայմանական ժամկետը, հաշվի առնելով նրա տարիքը, միակ որոշումն է», - նշել է դատախազը։