09/10/2019 13:59
Նախագահը Դավիթ Տոնոյանին աշխատանքից ազատելու միջնորդություն դեռ չի ստացել
ՀՀ նախագահի աշխատակազմն այս պահի դրությամբ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին աշխատանքից ազատելու առաջարկ, միջնորդություն չի ստացել, Aysor.am-ին ասաց նախագահի օգնական Հասմիկ Պետրոսյանը:
Aysor.am-ի հետ զրույցում ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գևորգ Ալթունյանն էլ ասաց, որ Դավիթ Տոնոյանի ազատման մասին որևէ տեղեկություն չունեն։
Հիշեցնենք, Irakanum.am-ը գրել է, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ կառավարությունում հանդիպում է ունեցել Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ, և տեղեկացրել, որ վերջինս ազատվում է զբաղեցրած պաշտոնից: