09/10/2019 14:22
Համաշխարհային բանկը նվազեցրել է համաշխարհային տնտեսական աճի կանխատեսումը
Համաշխարհային բանկը 2019 թվականի համաշխարհային տնտեսական աճի վերաբերյալ իր կանխատեսումը նվազեցրել է 0,1% -ով՝ մինչև 2.5% -ի: Այդ մասին հայտնում է РИА Новости- ն:
Ակնկալվում է, որ աճի թուլացումը կշարունակվի առևտրի և ներդրումների թույլ ցուցանիշների պայմաններում:
Վերլուծաբանները նշել են, որ կանխատեսումը կրճատվել է խոշորագույն խաղացողների միջև առևտրի լարվածության վերսկսման պատճառով:
2020 թվականին նույնպես ակնկալվում է, որ աճը կկազմի 2,5%: Զարգացող երկրներում`1,8%-ի, չորս տարում հասնելով նվազագույնի: