09/10/2019 19:06
Տղամարդը դատարանով 8 միլիարդ դոլար է ստացել՝ կրծքի մեծացման պատճառով
Ֆիլադելֆիայի դատարանը ամերիկյան Johnson & Johnson-ին պարտավորեցրել է 8 միլիարդ դոլար փոխհատուցում վճարել Մերիլենդի բնակիչներից մեկին, որի կուրծքը մեծացել է՝ ընկերության դեղամիջոցի օգտագործումից հետո, գրում է The Wall Street Journal-ը:
Տղամարդը պնդում է, որ հակասեպտիկ Risperdal դեղամիջոցի օգտագործումից հետո իր կուրծքը մեծացել է, իսկ ընկերությունը չի կարողացել պատշաճ կերպով նախազգուշացնել այդ ռիսկի մասին:
Նա դեղամիջոցն օգտագործել է մանկությունից՝ 2003-ից 2008 թվականներին, շիզոֆրենիայի բուժման համար: Կողմնակի ազդեցությունն արտահայտվել է կրծքագեղձի հյուսվածքի աճով: