11/10/2019 09:20
Փաշինյանն Աշխաբադում հանդիպել է Թուրքմենստանի նախագահին
Թուրքմենստանի Աշխաբադ քաղաքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հետ, Թուրքմենստանից հաղորդում է Aysor.am-ի թղթակիցը։
Երկու երկրների ղեկավարները քննարկել են երկկողմ ու բազմակողմ օրակարգի բազմաթիվ հարցեր:
Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը գոհունակություն է հայտնել հայ-թուրքմենական հարաբերությունների զարգացման ընթացքից և նշել, որ Թուրքմենստանը հետաքրքրված է Հայաստանի հետ փոխշահավետ համագործակցության, տարբեր ոլորտներում կապերի ընդլայնմամբ։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նշել է, որ Կենտրոնական Ասիայում Թուրքմենստանը Հայաստանի կարևոր գործընկերներից է, որի հետ ՀՀ-ն ունի արդյունավետ, կառուցողական փոխհարաբերություններ, և բարձր մակարդակի քաղաքական երկխոսությանը համահունչ պետք է ակտիվացնել նաև տնտեսական համագործակցությունը։
Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը ժամանել է Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի նիստին։