11/10/2019 12:18
ԵՄ-ն կքննարկի Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանելու հարցը՝ «Խաղաղության աղբյուր» գործողության պատճառով
Հաջորդ շաբաթ ԵՄ գագաթնաժողովում կքննարկվի Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու հնարավորությունը՝ Սիրիայում «Խաղաղության աղբյուր» գործողության հետ կապված, ուրբաթ հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ եվրոպական հարցերով պետքարտուղար Ամելի դե Մոնշալենը:
Նա այդ մասին ասել է «France Inter» ռադիոկայանի ուղիղ եթերում՝ պատասխանելով Սիրիայում գործողությունների պատճառով Անկարայի դեմ ԵՄ պատժամիջոցների հնարավորության մասին հարցին:
Նաա ընդգծել է, որ այդ տարբերակը «դիտարկվում է»:
Ամելի դե Մոնշալենը նշել է, որ Սիրիայի հյուսիսում «քաղաքացիական անձանց համար ցնցող պայմաններ» են ի հայտ եկել:
ԵՄ գագաթնաժողովը տեղի կունենա Բրյուսելում՝ հոկտեմբերի17-ից 18-ը: