11/10/2019 18:33
Թուրքիայի ԱԳՆ-ը բացատրել է՝ ինչու է Անկարան գնել ռուսական C-400 համակարգերը
Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլյութ Չավուշօղլուն բացատրել է, որ Անկարան գնել է ռուսական C-400 զենիթահրթիռային համակարգերը, քանի որ չի ցանկանում ՆԱՏՕ-ին անվերջ խնդրել իր սահմանների երկայնքով հակաօդային պաշտպանության համակարգեր տեղակայել: Այս մասին Չավուշօղլուն ասել է Ստամբուլում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ համատեղ ասուլիսի ժամանակ:
«Թուրքիան իր սեփական պաշտպանական համակարգերը չունի: Մենք շնորհակալ ենք Իսպանիային, որ կատարել է խոստումն ու մեր սահմաններին տեղակայել իր Patriot ԶՀՀ-ն: Այդ բոլոր վեճերը ցույց են տալիս, որ Թուրքիան պետք է սեփական ՀՕՊ համակարգերն ունենա: Մենք ամեն անգամ չենք խնդրելու: Դա էր պատճառը, որ մենք ռուսական C-400 գնեցինք», - ասել է նա: