11/10/2019 12:01
ԱՄՆ-ն «կարմիր լույս» է տվել Սիրիայում Թուրքիայի գործողություններին և հրաժարվել է աջակցությունից
Միացյալ Նահանգները Թուրքիայի հետ զրույցներում «կարմիր լույս» է տվել Սիրիայում քրդերի դեմ իրականացվող թուրքական գործողություններին և հրաժարվել ռազմական օգնության տրամադրումից, լրագրողներին ասել է պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյան:
«Մենք ոչ մի ռազմական աջակցություն չենք տրամադրի: Դա այն է, ինչ խնդրել են թուրքերը տարբեր մակարդակներում, տարբեր ժամանակներում, ներառյալ՝ կիրակի (հեռախոսային) զանգի ժամանակ», - ասել է պաշտոնյան՝ նկատի ունենալով երկու երկրների առաջնորդների՝ Դոնալդ Թրամփի և Թայիփ Էրդողանի վերջին խոսակցությունը:
«Մենք տվել ենք ոչ թե կանաչ, այլ՝ կարմիր լույս: Ես անձամբ խոսել եմ թուրք գործընկերների հետ և նրանց պատմել այդ մասին... Մեր դիրքորոշումը կայանում է նրանում, որ դա սխալ է Թուրքիայի կողմից, որ նրանք սկսել են դա (գործողություն - խմբ.): Մենք կանենք ամեն ինչ, որ դա կանգնեցնենք», - ավելացրել է պետդեպարտամենտի ներկայացուցիչը: