11/10/2019 19:06
Տուսկը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան դեռևս իրատեսական առաջարկություն չի ներկայացրել Brexit-ի վերաբերյալ
Մեծ Բրիտանիայի իշխանությունները մինչ այժմ իրատեսական առաջարկություն չեն ներկայացրել Եվրամիությունից երկրի դուրս գալու հարցի վերաբերյալ: Այդ մասին Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Անաստասիադիսի հետ կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը:
«Ցավոք, մենք դեռ գտնվում ենք մի իրավիճակում, երբ Մեծ Բրիտանիան հանդես չի եկել աշխատանքային, իրատեսական առաջարկությամբ», - ասել է նա:
Դրա հետ մեկտեղ Տուսկը նշել է «դրական ազդանշանները» Իռլանդիայի վարչապետ Լեո Վարադքարից, որոնք համաձայնություն կնքելու հույս են տալիս մինչեւ հոկտեմբերի վերջը:
Հինգշաբթի Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի վարչապետները բանակցություններ են վարել, որոնց արդյունքում եկել են այն կարծիքին, որ համաձայնության հասնելու հնարավորությունը պահպանվում: Հնարավոր հանգուցալուծումների մանրամասնությունները չեն ներկայացվում, սակայն ընդգծվում է, որ հիմնական խնդիրները մնում են մաքսային հսկողության և առևտրական թույլտվություններ տալու հարցերը: