11/10/2019 18:55
Էկվադորում հեռուստալրագրողը գլխի շրջանում վիրավորվում է ստացել՝ ցուցարարների շտաբից դուրս գալու ժամանակ
Էկվադորական «Teleamazonas» հեռուստաալիքի հաղորդավար Ֆրեդի Փարեդեսը գլխի շրջանում ծանր վիրավորում է ստացել, երբ դուրս էր գալիս Կիտոյի հյուսիսում գտնվող Մշակույթի տնից. այնտեղ տեղակայված է հնդկական շարժման բողոքի ակցիայի մասնակիցների շտաբը:
«Չնայած հնդկացիները հավաստիացում են, որ լրագրողները շտաբ են մտել սեփական նախաձեռնությամբ, սակայն «Teleamazonas» հեռուստաալիքի անձնակազմի վրա հարձակվել են, երբ նրանք փորձում էին լքել տարածքը», - հայտնում է «Universo»-ն:
Փարեդեսին շտապ բուժօգնություն է ցուցաբերվել դեպքի վայրում: Նրան տեղափոխել են հիվանդանոց: