12/10/2019 14:11
Visa-ն և MasterCard-ը լքել են Libra կրիպտոարժույթի գործարկման նախագիծը
Visa-ն, MasterCard-ը, Stripe-ը և EBay-ը հայտարարել են, որ լքում են Facebook-ի Libra Association կրիպտոարժույթի ստեղծման նախագիծը:
Visa- ն և MasterCard-ը նշել են, որ մտադիր են կենտրոնանալ այլ նախագծերի վրա:
«Ճնշումը ուժեղ էր, և ես հարգում եմ նրանց սպասելու որոշումը, մինչև Libra-ի շուրջ անորոշությունը վերանա», - ասել է Libra-ի համահիմնադիր Դեյվիդ Մարկուսը:
Գործարարը նաև նշել է, որ այժմ դժվար է խոսել կրիպտոարժույթի ճակատագրի մասին: