12/10/2019 11:08
Տնտեսական հեղափոխության հաջող ընթացքն անհերքելի փաստ է. Արագածոտնի մարզպետ
Ծովի մակերևույթից 1000-4000 մետր բարձրության դիրքն Արագածոտնի մարզը գրավիչ է դարձնում թե' զբոսաշրջության, թե' գյուղատնտեսության և թե' արդյունաբերության համար, որոնց հետ կապված նոր ծրագրեր կան, «Իմ քայլը՝ հանուն Արագածոտնի մարզի» ներդրումային համաժողովի ժամանակ ասաց Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը։
«Մարզում ունենք նաև ահռելի գիտական և կրթական պոտենցիալ։ Սակայն խնդիր ունենք ամեն օր այս ամենին նոր թափ, նոր շունչ հաղորդելու», - ասաց նա՝ ավելացնելով, որ այդ ճանապարհին իրենց առաջ է մղում նվիրումն առ հայրենիք։
Մարզպետը նշեց, որ դեռ անցած տարվա գարնանը հայ ժողովուրդը հավատաց ինքն իրեն և գնահատեց իր դերն ամբողջության մեջ։
«Հայաստանում տեղի ունեցավ անհնարին թվացողը՝ թավշյա, ոչ բռնի հեղափոխություն։ Անհերքելի փաստ է նաև տնտեսական հեղափոխության հաջող ընթացքը։ Ես համոզված եմ, որ տնտեսական հեղափոխությունը հաջողվելու է, և ամեն մեկս պետք է այդ գիտակցումով առաջ շարժվենք», - ասաց Դավիթ Գևորգյանը։